ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել է «մարդու անվտանգությունը»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը սահմանում է «մարդու անվտանգություն» հասկացությունը, որը հաստատում է նրա կյանքի իրավունքը ազատության ու հավասարության պայմաններում, ինչպես նաև պաշտպանությունը աղքատությունից։

Կոնսենսուսի հիմքով հաստատված փաստաթուղթն ընդգծում է պետությունների՝ այս սկզբունքներին հետևելու «ազգային պատասխանատվությունը», սակայն նրանց վրա իրավական հավելյալ պարտավորություններ չի դնում, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Գլխավոր ասամբելայի բանաձևում նշվում է, որ «մարդու անվտանգություն» հասկացությունը, որը ներառում է նրա քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքները, ծառայում է «որպես մոտեցում՝ ՄԱԿ-ի անդամ պետություններին օգնելու իրենց ժողովուրդների գոյությանը, գոյատևման միջոցներին ու նրան արժանապատվությանը վերաբերող մասշտաբային խնդիրների հայտնաբերման և լուծման հարցում»։

Փաստաթուղթը նախատեսում է «մարդու իրավունքների և հնարավորությունների պաշտպանության ուժեղացմանն ու ընդլայնմանը ուղղված համապարփակ նախազգուշական միջոցառումների» ընդունում։

Դրա հետ մեկտեղ՝ հասկացությունը չի նախատեսում ուժի կիրառում կամ հարկադրման որևէ միջոցառումների սահմանում երկրների նկատմամբ։

Գլխավոր ասամբլեայի բանաձևում նշվում է, որ «մարդու անվտանգություն» եզրը չի փոխարինում պետությունների անվտանգությանը և չի վերացնում նրանց սուվերենության հիմնարար սկզբունքը։

«Մարդու անվտանգությունը հիմնված է ազգային պատասխանատվության վրա»,- վաստահեցվում է փաստաթղթում։ Այն կոչ է անում ընդլայնել համագործակցությունը կառավարությունների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև։