Արմավիրի Խորոնք գյուղում վերահաշվարկից հետո թեկնածուների ձայները հավասարվել են

Այս պահին Մեծամորի քաղաքապետարանի շենքում Արմավիրի Խորոնք գյուղի գյուղապետի ընտրությունների արդյունքների վերահաշվարկն ավարտվել է: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, վերահաշվարկի արդյունքում արձանագրվել է ձայների հավասար քանակ՝ 662-662:

Համանման դեպքերի համար օրենքը նախատեսում է վիճակահանություն, իսկ Խորոնքի գյուղացիները պահանջում են նոր ընտրություններ:

Հիշեցնենք, որ Խորոնքում սեպտեմբերի 9-ին կայացած գյուղապետի ընտրություններն ավարտվել էին անկուսակցական թեկնածու Արայիկ Աբասյանի հաղթանակով, որը երկու ձայնի առավելությամբ առաջ էր անցել հանրապետական թեկնածու Սարգիս Նահապետյանից:

Հաշվարկի արդյունքում սակայն հաղթական երկու ձայնը ճանաչվել էին անվավեր, և Արայիկ Աբասյանի պահանջով կազմակերպվել էր վերահաշվարկ: