Մոլդովայում կարգելվեն Ռումինիայի հետ միավորման կողմնակիցների երթերը

Մոլդովայում արգելվելու են այն երթերը, որոնք կազմակերպում են հանրապետության՝ Ռումինիայի կամ այլ պետությունների հետ միավորման կողմնակիցները։

Ինչպես տեղեկացրել են Մոլդովայի կառավարությունում, դա նախատեսում են սոցիալիստների խորհրդարանական խմբի մշակած օրենսդրական փոփոխությունները, որոնց հավանություն է տվել հանրապետության նախարարների կաբինետը։

Մոլդովայի սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ տվյալ օրինագիծը կոչված է կանխելու Մոլդովայի սուվերենության նկատմամբ ցանկացած ոտնձգության դրսևորում։

Համաձայն փաստաթղթի՝ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից Մոլդովայի՝ այլ պետությունների հետ միավորման պրոպագանդան արգելվելու է, քանի որ գնահատվելու է՝ որպես ոտնձգություն երկրի սուվերենության ու անկախության նկատմամբ։

Մեկնաբանել