Պետական միջոցների յուրացում բանակում

X զորամասի հաշվապահ Գայանե Փահլևանյանը մեղադրվում է պետական միջոցների յուրացման մեջ: Խոսքը մոտ տասը միլիոն դրամի մասին է: Գայանեն վստահեցնում է, որ գործարքներն օրինական են եղել, բայց չի ժխտում, որ կարող էին վրիպումներ լինել: Չնայած մուծել է հինգ միլիոն դրամ՝ Գայանեին ձերբակալել են և տեղափոխել «Աբովյան» ՔԿՀ: