Մեսսի. Գվարդիոլան փոխեց Բարսելոնան

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ուղղել թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Նրա կարծիքով, մասնագետն անգնահատելի դեր է խաղացել կատալոնացիների վերջին տարվա հաջողություններում:

«Հենց ամենասկզբից Գվարդիոլան հիմնաքարային դեր էր խաղում թիմում: Մենք երկու տարի ոչինչ չէինք հաղթել և հոգեբանորեն լավ վիճակում չէինք: Ֆուտբոլիստները տխուր էին, սակայն նա կարողացավ փոխել ամեն ինչ: Գվարդիոլան արդյունքի հասավ աշխատասիրության, ֆուտբոլիստների հանդեպ հավատի և ճիշտ մոտեցման շնորհիվ», – Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերու է El Mundo Deportivo-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com