Տիգրան Սարգսյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հույս ունենք, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա բացահայտել մեր երկրների միջև կապերի ամրապնդման ուղիները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության  զարգացմանը, մասնավորապես՝ ֆինանսական հատվածում կապերի հաստատմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, Եվրոպայում առկա քաղաքական և տնտեսական իրավիճակին: