ԱԺ-ն վավերացրել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովն այսօր վավերացրել է 2011թ. հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» պայմանագիրը:

ԱՊՀ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին փաստաթղթին կողմ է քվեարկել 97, դեմ` 2, ձեռնպահ` 7 պատգամավոր:

Այսպիսով Հայաստանը Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից հետո դարձավ չորրորդ երկիրը, որ վավերացրել է այս պայմանագիրը: