2012թ․ 2-րդ եռամսյակում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 11,7%-ով՝ կազմելով $219,4 մլն: Այսպիսի նախնական տվյալներ է հրապարակել Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաղորդում է civil.ge-ն:
Ծառայության տվյալների համաձայն՝ չնայած 2-րդ եռամսյակում ցուցանիշը նվազել է՝ 2012թ․ 1-ին կիսամյակում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են $488 մլն, ինչը 6,6%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը։
Նշված ժամանակահատվածում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Նիդեռլանդներում գրանցված ընկերություններին՝ 37,2%՝ $81,7 մլն, երկրորդ տեղում ԱՄՆ է՝ $24,8 մլն-ով, երրորդում՝ Ադրբեջանը՝ $21 մլն-ը:
Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում Վրաստանում կատարված ուղղակի ներդրումենրի մեծ մասը բաժին է ընկել էներգետիկայի ոլորտին՝ $74,9 մլն, Զգալի ներդրումներ են կատարվել նաև տանասպորտի և կապի, վերամշակող արդյունաբերության և ֆինանսական ոլորտներին։