Կասիլյասն ու Չավին ցանկանում են հաղթել Բրազիլիային

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասը և Չավին խնդրել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարին ընկերական հանդիպում կազմակերպել Բրազիլիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Այս հավաքականները վերջին տարիներին չեն հանդիպել, որը կապված է եղել ֆինանսական խնդիրների հետ: Սակայն մոտակա ժամանակներում այս հարցը կլուծվի: Iberdrola ընկերությունը, որը Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների հովանավորն է, պատրաստ է իրագործել իսպանացիների ցանկությունը: Եվրոպայի չեմպիոնների հետ դեմ չեն հանդիպել նաև բրազիլացիները, ինչ մասին իրենց թիմակիցներին հայտնել են «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Մարսելոն և Դանի Ալվեշը: Իսպանացի ֆուտբոլիստները բազմիցս նշել են, որ դա միակ թիմն է գրանդներից, որի հետ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը վերջին տարիներին չի մրցել։