Բուլղարական մամուլը Հենրիխ Մխիթարյանին իրենց հավաքականից թանկ է գնահատել

Բուլղարական Topsport.ibox.bg կայքը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարն, անկասկած, Հենրիխ Մխիթարյանն է։ Այդ ֆուտբոլիստը թիմի ուղեղն է։ Նա գոլերի սուր հոտառությոն ունի, ստեղծագործ միտք, գրում է կայքը՝ տեղեկացնելով, որ այս մրցաշրջանում Հենրիխը դարձել է 11 գոլի հեղինակ։

Կայքի հաշվարկով՝ Հներիխ Մխիթարյանն արժե գրեթե նույնքան, որքան Իտալիայի հետ խաղում խաղադաշտ դուրս եկած Բուլղարիայի հավաքականի ողջ կազմը։ Կայքի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 13 մլն եվրո։

Համեմատության համար նաև նշվում է, որ Բուլղարիայի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստի՝ Նիկոլայ Միխայլովի տրանսֆերային արժեքը կազմում է 4 մլն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել