444,444 եվրո՝ հայկական ակումբներին Եվրո 2012-ի համար

ՈւԵՖԱ-ն այսօր հրապարակել է այն ակումբների ցուցակը, որոնք փոխհատուցում կստանան Եվրո 2012-ի որակավորման և եզրափակիչ փուլերում ազգային հավաքականներին ֆուտբոլիստներ տրամադրելու համար։ Այս ցուցակում կա 575 ակումբի անուն։ 100 մլն եվրոյից 40 մլն-ն ակումբները ստացել են որակավորման փուլում ազգային հավաքականներից հրավեր ստացած ֆուտբոլիստների համար, իսկ 60 մլն-ը՝ եզրափակիչ փուլում ազգային հավաքականներում ֆուտբոլիստներ ունենլու համար։

Ամենաշատ գումարը ստացած ակումներն են.

«Բավարիա»՝ €3,095,393
«Ռեալ» Մադրիդ €2,996,585
«Բարսելոնա» €2,210,202
«Մանչեսթեր Սիթի» €2,069,465
«Յուվենտուս» €2,023,012
«Լիվերպուլ» €1,972,376

Հայկական ակումբների միջև գումարները բաշխվել են հետևյալ կերպ (ողջ գումարը կազմում է՝ 444’444 եվրո).

«Բանանց» €67’086
«Իմպուլս» €16’771
«Միկա» €67’086
«Փյունիկ» €280’922
«Ուլիս» €12’579

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել