Օդանավակայանից Հալեպ տանող ճանապարհին զոհվել է 4, վիրավորվել՝ 10 հայ

Սեպտեմբերի 11-ին Երևան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած և Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող ազգությամբ 4 հայ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել՝ կրակահերթերի տակ ընկնելով: Ինչպես տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, զոհվել են Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը և Մեսրոպ Աճեմյանը: 

«Հիմնական ճանապարհով չեն գնացել, այն փակ է, գնացել են ուրիշ ճանապարհով և ընկել կրակի տակ»,- նշել է Տիգրան Բալայանը:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է մոտ երկու տասնյակ սիրիահայ: