Դել Բոսկեն և Իսպանիայի հավաքականը նոր ռեկորդներ են սահմանել

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Վրաստանի հետ կայացած խաղում իսպանացիները նոր ռեկորդներ են սահմանել: Նրանց գնդակին տիրելու առավելությունը եղել է 80%: Նախկին ռեկորդը` 79%, սահմանվել էր ամռանը կայացած Կոստա-Ռիկայի հետ ընկերական խաղում:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններն իրնեց 64-րդ հանդիպումն անցկացրին Վիսենտե Դել Բոսկեի գլխավորությամբ: Այս ցուցանիշով նա զիջում է միայն լեգենդար Լադիսլաո Կուբալեին, ում գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը 68 խաղ է անցկացրել: Բացի դրանից, Դել Բոսկեն հաղթել է ընտրական փուլերի բոլոր 19 հանդիպումները, որը մինչ այդ ոչ մի մարզչի չէր հաջողվել: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Մեկնաբանել