Ախալցխայում կբացվի նկարիչ Վահրամ Գայֆեճյանի հուշատախտակը

Սեպտեմբերի 22-ին «Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միություն» ՀԿ-ի և քաղաքապետարանի նախաձեռնությամբ  Ախալցխայում տեղի կունենա  հայ մեծ նկարիչ, մանկավարժ, արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Գայֆեճյանի տան մարմարե հուշատախտակի բացման արարողությունը:

Վահրամ Գայֆեճյանը 20-րդ դարի առաջին կեսի հայ գեղանկարչության և գրաֆիկայի խոշորագույն վարպետներից է, ում արվեստը զգալի ազդեցություն է թողել ազգային կերպարվեստի զարգացման գործում:

Արարողությանը հաջորդելու է Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնում կայանալիք հանդիսավոր նիստը: Կցուցադրվեն Գայֆեճյանի աշխատանքները, տեղի կունենա տոնական համերգ` «Վարպետներ» երգչախմբի և «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ: