Սեպտեմբերի 15-ին՝ «Հայաստանն առանց աղբի»

«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) էկոլոգիական շարժումը սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-17:00-ը ընկած ժամանակահատվածում, Հայաստանի շուրջ 50 վայրերում ավելի քան 50 կազմակերպության 3 հազ. կամավորների մասնակցությամբ լայնածավալ բնապահպանական ակցիա կիրականացնի՝ «Հայաստանն առանց աղբի», ասված է շարժման տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ Let’s Do It! World համաշխարհային էկոլոգիական շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի մաս կազմող «Հայաստանն առանց աղբի» ակցիայի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարների տարածմանը և ներդրմանը:

«Մենք կարող ենք»-ը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել մաքրման աշխատանքներին:

Մեկնաբանել