Գերմանացի թատերական գործիչները Հայաստանում

Սեպտեմբերի 10-ից Հայաստանում է գտնվում Բոննի քաղաքապետարանի պատվիրակությունը մշակույթի վարչության պետ Անդրեաս Լյոշի գլխավորությամբ:

Համատեղ մշակութային ծրագրի շրջանակներում Հայաստանում կազմակերպելու են ներկայացումներ  և սեմինարներ: Euro Theater Central Bonn թատերախումբը սեպտեմբերի 14-ին Պարոնյանի անվան թատրոնում կներկայացնի  Gisela Geselle ներկայացումը, իսկ սեպտեմբերի 16-ին հանդես կգա Cernä & Vanek Dance ժամանակակից պարի թատրոնը:

Անդրեաս Լյոշը կհանդիպի Հայաստանի մշակութային հեղինակավոր կազմակերպությունների և գործիչների հետ:

Մշակույթի նախարարությունում համարում են, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ծանոթացնել հայ հանդիսատեսին Գերմանիայի ժամանականից թատերական արվեստին, զարգացնել հայ-գերմանական մշակութային համագործակցությունը, հիմք կհանդիսանա Բոննի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կայուն համագործակցություն ծավալելու համար:

Պատվիրակությունը Հայաստանից կմեկնի սեպտեմբերի 17-ին: