Արգենտինայի հավաքականին չհաջողվեց իր ֆուտբոլը խաղալ. Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին  2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Պերուի հետ ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո բողոքել է խաղադաշտի որակից:

«Ցավոք սրտի Արգենտինայի հավաքականին չհաջողվեց իր ֆուտբոլը խաղալ: Դրան նպաստեց նաև խաղադաշտի վիճակը: Մենք պետք է մեր կամքը թելադրեինք ամբողջ խաղի ընթացքում, այլ ոչ թե առանձին դրվագներում: Ամեն դեպքում պետք է ընդգծեմ, որ հյուընկալվելիս ոչ-ոքին էլ վատ արդյունք չէ: Հաջորդ հանդիպումը մենք պետք է անպայման հաղթենք», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com