Ազերիները ռազմականապես ի վիճակի չեն գրավել Արցախը. Բրայզա

Ներկայում ազերիները չեն կարող վերագրավել Ղարաբաղը, ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան, հաղորդում է Reuters:

Բրայզան ադրբեջանցիների՝ Արցախը գրավելու անկարողությունը պայմանավորել է ռազմական գործոնով: «Նրանք ռազմականապես ի վիճակի չեն անել դա»,- ասել է դիվանագետը:

«Չեմ կարծում, որ նրանք [ադրբեջանցիները] կարող են հետ մղել հայկական ուժերին բարձունքից: Կարծում եմ՝ դա չափազանց բարդ է»,- հավելել է Բրայզան: