Գյումրիում կանցկացվի «Քաղաքական պաստառ» ցուցահանդեսը

Սեպտեմբեր 14 –ից հոկտեմբեր 14-ը Գյումրու «2012» միջազգային բիենալի շրջանակում կանցկացվի ցուցահանդես` նվիրված քաղաքական պաստառին:

Կներկայացվի 15 պաստառ, որոնք ընտրվել են Ժամանակակից արվեստի ինստիտուտի նախագծային լաբորատորիայի կողմից:

Պայքարի ոգեշնչող պաստառային արվեստը պատմական ավանդույթ ունի:
Ըստ կազմակերպիչների՝ այն ցուցահանդեսներում այդքան էլ հաճախ չի հանդիպում: Հանրային տարածքի համար նախատեսված քաղաքական պաստառները ստեղծվում են պահի թելադրանքով և անհետանում, երբ իրավիճակը փոխվում է՝ թողնելով հաղորդակցական տարածքը գովազդներին և քարոզչությանը:

Մեկնաբանել