Էրդողանը հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորել է Ղարաբաղյան խնդրի լուծմամբ

Քանի դեռ Ղարաբաղի խնդիրը կոնկրետ լուծում չի ստացել, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այսպիսի հայտարարություն է արել երկօրյա այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական Rasthaber-ը:

Էրդողանն այս հայտարարությունն արել է Գաբալայում ընթացող Ադրբեջան- Թուրքիա ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում: Թուրքիայի վարչապետը հավելել է, որ Հայաստանի նկատմամբ այս մոտեցումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայում իշխանության ղեկին է: «Սա է Թուրքիայի դիրքորոշումը, և մենք շարունակելու ենք Ղարաբաղյան հակամարտության խնդրում լինել Ադրբեջանի կողքին»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Մեկնաբանել