Գևորգ Ղազարյանը կարող է տուգանվել

Երեկ կայացած Բուլղարիա – Հայաստան հանդիպման (1:0) ժամանակ մեր հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով չկարողացավ զսպել զայրույթն ու գնդակով հարվածեց գնդակ մատակարարող երեխաներից մեկին, զայրացրել է իր ակումբի`Դոնեցկի «Մետալուրգի» ղեկավարությանը: Այս մասին հաղորդում է isport.ua-ն:

«Մետալուրգի» ղեկավարությունը, որը հետևում էր այդ հանդիպմանը, չափազանց դժգոհ է մնացել Գևորգի այդ արարքից և մտադիր է պատժել հայազգի ֆուտբոլիստին: Խոսքը, ամենայն հավանականությամբ, գնում է տուգանքի մասին` խոշոր գումարի տեսքով:

Մարզական գործընկեր` SportArmenia.com