ԵԽԽվ-ում ԱԺ պատվիրակության կազմը հայտնի է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Ազգային ժողովը կունենա ութհոգանոց պատվիրակություն:

ԱԺ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը կլինի ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Պատվիրակության հիմնական անդամներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Հայ ագզային կոնգերս խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության փոխարինող անդամներն են ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ից` Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում: