Գյումրիում ավտովթարի են ենթարկվել զինված ուժերի սպաներ

Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «ԲՄՎ 316 A»  մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի, հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ 31-ամյա Սիմավոն Կելերի Գրիգորյանը, որի վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ 35-ամյա Աղասի Քերոբի Մկրտչյանը, վիճակը՝ միջին ծանրության, և 27-ամյա կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը: Վերջինս չի տուժել: Կատարվում է հետաքննություն: