Ժողովրդի հետ հաղթանակը նշելն անչափ ոգևորիչ էր. Լևոն Արոնյան

Օլիմպիական եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլորին անհավանական ընդունելության համար։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արոնյանը տղամարդկանց հավաքականի կազմում դարձել է Ստամբուլում ավարտված Համաշխրահային օլիմպիադայի հաղթող։

«Մենք, որպես թիմ, և անձամբ ես արժանացանք ամենաանհավանական ընդունելությանը Հայաստանում։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան ստանալը և ժողովրդի հետ նշելն անչափ ոգևորիչ էր։ Շնորհակալություն, Հայաստան», – գրել է Լևոն Արոնյանը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել