Հայաստանը պատրաստ է «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան, որտեղ տեղակայված են «Փոխգործակցություն 2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումները, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Այցելության ավարտին Սեյրան Օհանյանը նշել է, որ զորավարժության նախապատրաստական աշխատանքների ընթացքում ցուցաբերված արդյունքները գոհացուցիչ են, և հավելել, որ Հայաստանը պատրաստ է «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը:

Մինչ այդ նախարարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել զորավարժություններին մասնակցող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հանդիպել ազգային ստորաբաժանումների հրամանատարների հետ: Անցկացված խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հրահանգներ է տվել՝ զորավարժության նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Մեկնաբանել