«Սարդարապատ»-ում կանցկացվի «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով

Սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում  տեղի կունենա  «Մովսես  Սիլիկյան  զորավարը» խորագրով գիտաժողով՝ նվիրված Մովսես  Սիլիկյանի  ծննդյան  150-րդ  տարեդարձին, հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Գիտաժողովին ելույթ կունենա պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Ամատունի Վիրաբյանը: