Իրանի ոստիկանությունում կաշխատեն կին թիկնապահներ

Իրանի ոստիկանությունը հայտարարել է կանանց որպես թիկնապահ աշխատանքի ներգրվելու իր մտադրության մասին, հաղորդում է իրանական ISNA-ն՝ վկայակոչելով Իրանի ոստիկանության հանցագործության կանխարգելման վարչությունը։

Վարչության՝ ամենօրյա հանցագործությունների կանխարգելման մասին ծրագրում ներառված է նաև առևտրի կենտրոններում, այգիներում և այլ վայրերում կանանց որպես թիկնապահ աշխատանքի ներգարվելու կետը։
Վարչությունում կարծում են, որ սա հնավորություն կտա կանխել ինչպես կին գողերի, այնպես էլ  այն տղամարդ գողերի անպատիժ լինելը, որոնք կնոջ հագուստով են։