Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Կիպրոս

Սեպտեմբերի 13-14-ը Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հրավերով  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս:

Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կհանդիպի Կիպրոսի բարձրաստիճան ղեկավարության հետ: