Ինչպես դիմել ՄԻ եվրոպական դատարան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավախորհրդատու ծառայությունը գործնական ուղեցույց է պատրաստել և հրապարակել, որը պարբերաբար լրամշակվելու է. այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Ուղեցույցի նպատակն է մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված գանգատի ընդունելիության չափանիշների մասին առավել մատչելի և մանրամասն տեղեկություն տրամադրելը, որպեսզի, առաջինը` հնարավորինս կրճատվի ըստ էության քննության հեռանկար չունեցող գանգատների թիվը, և, երկրորդ` ըստ էության քննության ենթակա գանգատները բավարարեն ընդունելիության պահանջները:

Ուղեցույցն ի սկզբանե նախատեսված է իրավաբանների համար, ովքեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում են դիմումատուների շահերը:

Ուղեցույցը կազմվել է ֆրանսերեն և անգլերեն, իսկ հայերեն թարգմանությունը կատարվել է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի օժանդակությամբ: