Ռոնալդու. Ցանկանում եմ Ռեալի կազմում տիտղոսներ նվաճել

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Աշխարհի առաջնության ընտրական փուլում Պորտուգալիայի հավաքականի ելույթներին, ինչպես նաև հերթական անգամ շեշտել է, որ ինքը ցանկանում է տիտղոսներ նվաճել «արքայական» ակումբի կազմում:

«Երկու խաղ` 6 միավոր: Առաջադրանքը կատարված է: Երեկ կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց Ադրբեջանի հավաքականը բավականաչափ խնդիրներ առաջացրեց մեզ համար: Այդուհանդերձ, 2 հաղթանակ տարանք, և այժմ եկել է ակումբ վերադառնալու պահը: Հիմա մտածում եմ միայն ակումբիս մասին:

Կրկնում եմ, որ պայմանագրային խնդիրներ չունեմ: Ես կենտրոնացած եմ միայն «Ռեալի» կազմում յուրաքանչյուր խաղում հաղթելու և թիմակիցներիս հետ տիտղոսներ նվաճելու վրա»,- գրել է Ռոնալդուն:

Մեկնաբանել