Պույոլն ունի նոր դիմակ

«Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլն այսուհետ կխաղա նոր դիմակով։ Այսօր նա անցկացրել է դրանով առաջին մարզումը։ Նոր դիմակը մշակվել է հատուկ նրա համար՝ հաշվի առնելով նրա վնասվածքի առանձնահատկությունը։ Պույոլը նոր դիմակով լուսանկարը տեղադրել է Twitter-ի իր էջում և գրել․ «Այսօր ես ներկայացնում եմ իմ նոր դիմակը, որը ոչ մի ընդհանրություն չունի նախորդի հետ»։

Հիշեցնենք, որ պաշտպանն այտոսկրի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում։

Մեկնաբանել