Ռեալը կարող է Ռոնալդուին վաճառել 200 մլն եվրոյով

«Ռեալը» կդիտարկի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի վաճառքը 200 մլն եվրոյով, եթե չկարողանա լուծել ընթացիկ խնդիրը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը՝ ներկայացնելով ողջ խնդիրը։

Պորտուգալացին հայտնել է, որ մի փոքր տխրում է, այդ պատճառով դադարել է տոնել սեփական գոլերը: Ինքը՝ Ռոնալդուն, շտապեց հերքել բոլոր խոսակցությունները նոր պայմանագիր ստորագրելու ցանկության վերաբերյալ, բայց դրա հետ մեկտեղ այս խոսակցությունները մամուլում դադար չունեն:

«Ռեալի» 7 համարը մոտ 10 մլն եվրո է ստանում տարվա ընթացքում, ինչը համեմատաբար ավելի ցածր է, քան Էտոյի աշխատավարձը՝ 20 մլն եվրո և Զլատան Իբրահիմովիչի աշխատավարձը՝ 14,5 մլն եվրո: Իսպանական օրենքները աստիճանաբար խստանում են, և «Ռեալը» հարկադրված 52 տոկոսանոց հարկ կվճարի խաղացողի աշխատավարձի համար:

Պերեսը վստահություն է հայտնել, որ հարձակվողը կմնա ակումբում, սակայն ենթադրվում է, որ ՊՍԺ-ն և «Անժին» պատրաստ կլինեն նրան տարեկան մոտ 20 մլն եվրո առաջարկել։ «Ռեալը» մոտ 100 մլն եվրո է վճարել «Մանչեսթեր Յունայթեդին» Ռոնալդուի տեղափոխության համար: Շուտով կարող է սահմանվել համաշխարհային տրանսֆերի նոր ռեկորդ, եթե պայմանագրի երկարաձգման բանակցությունները չպսակվեն հաջողությամբ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com