Եվրախորհրդարանում այսօր քննարկման կդրվի Սաֆարովի գործով բանաձևը

Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր քննարկման կդրվի Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնված ու վերջինիս իշխանությունների կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման և ազատ արձակման մասին բանաձևը, հաղորդում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:

Սաֆարովի գործի քննարկումները կանցկացվեն հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

Բանաձևը կողմերին հորդորում է ջանքեր գործադրել տարածաշրջանում առաջացած լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: