Գևորգ Ղազարյանը ներողություն է խնդրել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում ներողություն է խնդրել Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան հանդիպման ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի համար.

«Հարգելի Ֆուտբոլասեր բարեկամներ 11.09.12 կայացած Բուլղարիա – Հայաստան Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած չարաբաստիկ և թերևս ինձ համար շատ ծանր միջադեպի համար ցանկանում եմ ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից Fair Play-ի կանոնները խախտելու համար, ՀՖՖ-ից, Հայաստանի Ազգային Հավաքականի բոլոր անդամներից, երկրպագուներից և վերջապես այն երիտասարդից ում հարվածել եմ գնդակով:

Հուսով եմ, ՖԻՖԱ-ն հնարավորինս ըմբռնումով կմոտենա իմ այս պահվածքին, քանզի հասկանում և ընդունում եմ իմ սխալը»,- գրել է Ղազարյանը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com