Հայաստանի հավաքականի շախմատիստների վարկանիշներն` Օլիմպիադայից հետո

Ստամբուլում ավարտված Շախմատի համաշխարհային օլիմպիադան տարբեր կերպ անդրադարձավ Հայաստանի հավաքականի շախմատիստների անհատական վարկանիշների վրա:

Մրցաշարի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 10 պարտիա անցկացրեց, որոնցից 7-ը հաղթեց, 1-ը պարտվեց և 2 ոչ-ոքի արեց: Արդյունքում Արոնյանի անհատական վարկանիշը 4.8-ով ավելացավ և նա շարունակում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնել 2-րդ տեղը` 2820.8 մ.:

Մեր հավաքականի տղաներից ամենաշատ վարկանիշային միավորը վաստակեց Վլադիմի Հակոբյանը` 15.7: Հակոբյանը երկարատև ընդմիջումից հետո կրկին տեղ է զբաղեցնում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 50-յակում. նա 2702.7 միավորով 48-րդն է:

Անհատական վարկանիշը փոքր-ինչ բարելավել է նաև Տիգրան Պետրոսյանը: Հայաստանի գործող չեմպիոնը, ով ընդամենը 3 պարտիա խաղաց, վարկանիշն ավելացրել է 2.1 միավորով:

Վարկանիշային միավորների կուրստ են ունեցել Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը: Եթե Գաբրիելի կորցրած միավորներն աննշան են` 0.8, ապա Օլիմպիադայի գլխավոր հերոսներներից մեկը` Սերգեյ Մովսեսյանը 6 միավոր է կորցրել և դուրս մղվել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 50-յակից:

Մեկնաբանել