Սաակաշվիլին քաղաքական կենդանի է․ Բուրջանաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն համոզված է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «քաղաքական կենդանի» է և քաղաքականությունից լավ է հասկանում։ Բուրջանաձեն այս մասին հայտարարել է «Բաց ստուդիա» հաղորդման եթերում, հաղորդում է GHN-ը։

«Սաակաշվիլիին կարելի է բազմաթիվ մականուններ վերագրել, սակայն նա քաղաքական կենդանի է։ Չգիտեմ՝ միգուցե իմ այս արտահայտությունը վիրավորի նրա երիտասարդ կողմնակիցներին, բայց չգիտեմ՝ տեղյակ են նրանք՝ դա ինչ է նշանակում։ Դա այն մարդն է, որը հրաշալի քաղաքական բնազդ ունի», -ասել է Բուրջանաձեն։

Նրա կարծիքով՝ Սաակաշվիլին քաղաքականությունից հարշալի է հասկանում։

«Ինչքան էլ Սաակաշվիլիին խելագար անվանեն, նա քաղաքականությունից լավ է հասկանում», -նշել է Բուրջանաձեն։

Մեկնաբանել