Ամերիկյան երկու ռազմական նավերի կարգադրվել է մոտենալ Լիբիայի ափին, BBC-ի թղթակցին տեղեկացրել են Պենտագոնում
Էսկադրոնային ականակիրներից մեկը՝ USS Laboon-ը, արդեն մոտեցել է լիբիական ափին, երկրորդը՝ USS McFaul-ը, այնտեղ կլինի մի քանի օրից։
ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունում նշում են, որ նավերը որևէ հստակ առաքելություն չունեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենղազի քաղաքում իսլամիստների՝ ամերիկյան հյուպատոսության վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել էր ամերիկացի չորս դիվանագետ, այդ թվում՝ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը։