Մայք Թայսոնը ցանկանում է մյուզիքլում խաղալ

Ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը մտադիր է նոր մասնագիտություն յուրացնել: Հոնգկոնգ կատարած այցի ժամանակ 48-ամյա մարզիկը հայտարարել է, որ ցանկանում է մյուզիքլի դերասան դառնալ:

«Ուզում եմ երգել ու պարել մյուզիքլներում, – ասել է Թայսոնը: – Այլևս չեմ ցանկանում «վատ տղա» լինել, ինչպիսին եղել եմ: Միշտ ցանկացել եմ փոխվել, բայց չեմ իմացել՝ ինչպես»:

Թայսոնն արդեն մի քանի հեռուստանախագծերում և գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու փորձ ունի: Անցյալ տարի նա կնոջ՝ Լաքյա Սփայսերի հետ ելույթ էր ունեցել արգենտինական տանգոյի շոուում, իսկ այս տարի խաղացել է «Մայք Թայսոն. բացարձակ ճշմարտություն» ֆիլմի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ:

Հոնգկոնգում Թայսոնը CLSA ֆինանսական ընկերության հրավերով մասնակցել է ներդրողների համաժողովին և պատմել, թե ինչպես է հաղթահարել իր կյանքում պատահած դժվարություններն ու խնդիրները:

Մեկնաբանել