Երևանում գյուղմթերքների տոնավաճառները սեպտեմբերի 16-ին չեն գործի

Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում և «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները սեպտեմբերի 16-ին` «Խաչվերաց տոնի» կապակցությամբ, չեն գործի, հաղորդում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Տոնավաճառները կգործեն ընթացիկ շաբաթվա միայն շաբաթ օրը` սեպտեմբերի 15-ին: