Դատախազության 2011թ. գործունեության մասին հաղորդումն ուղարկվել է ԱԺ. պարզաբանում

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մինչ օրս Ազգային ժողով չի ներկայացրել ՀՀ դատախազության 2011-ի գործունեության մասին հաշվետվությունը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված պարզաբանման մեջ:

«2012թ ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովը ստացել է «Դատախազության 2011թ. գործունեության մասին» հաղորդումը, և այն ուղարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներ և խմբակցություններ»,- հաղորդում է ԱԺ-ն:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակում կար այն մասին, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մինչ օրս չի կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջը, որի համաձայն՝ նա ամեն տարի ԱԺ պետք է ներկայացնի ՀՀ դատախազության տարեկան գործունեության մասին հաշվետվությունը: