Պաշտոնական. ՀՖՖ-ն բողոքարկել է Բուլղարիա – Հայաստան խաղի որոշ դրվագներ

Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա – Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներ, ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու:

Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական և մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու և դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել