Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն աշխատում է բնականոն հունով

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն օտարերկրյա պետություններում, այդ թվում՝ Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին կոչ է անում զգոնություն հանդես բերել՝ կապված Եգիպտոսում և Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումների հետ, և հետևել իրավիճակի զարգացումներին, հաղորդում են դեսպանության մամուլի ծառայությունից:

«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որևէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով»,- ասված է հաղորդագրությունում: