Ռոնալդուի դեմ խաղալը մեծ փորձություն կլինի. Կոլարով

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, ով Ուելսի հետ խաղում հաջողությամբ չեզոքացրեց Գարեթ Բեյլին, սպասում է Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությանը:

«Ես գիտեի Բեյլին Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերից: Մեզ հաջողվեց չեզոքացնել նրան: Այո, նա հրաշալի գոլ խփեց տուգանայինից, սակայն ուրիշ խնդիրներ մեզ համար չստեղծեց:
Ռոնալդո՞ւ: Այստեղ իրավիճակն այլ է: Բոլորն ամեն ինչ գիտեն նրա մասին: Կրիշտիանոն առանձնահատուկ ֆուտբոլիստ է: Մեսսիի հետ միասին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նրա դեմ խաղը մեծ փորձություն կլինի: Ռոնալդուն խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», այնպես որ նա ուրախ կլինի մեր դարպասը գրավելու համար: Սակայն ես վստահ եմ, որ «Սիթին» կարող է հանգիստ մեկնել Մադրիդ: Մենք Անգլիայի չեմպիոն ենք, և «Ռեալի» ֆուտբոլիստները հասկանում են դա: Անհամբերությամբ ենք սպասում մադրիդցիների հետ խաղին», – Կոլարովի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com