Վրացի հայտնի միլիարդատեր, ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին չի բացառել, որ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո իր գլխավորած դաշինքը կփլուզվի, հաղորդում է «Նովոսատի Գրուզիան»։
«Սկզբունքորեն դա նորմալ է։ Կոալիցիան կազմված է մի քանի կուսակցություններից, և դրա հավանականությունն առկա է։ Դա նորմալ և տրամաբանական գործընթաց է», -ասել է Իվանիշվիլին։