Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի համար գործադիրը կհատկացնի $200 հազ.

Կառավարության՝ այսօր կայացած հերթական նիստին, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշվել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար պահուստային ֆոնդից հատկացնել $200 հազ.: Եվս $300 հազ. է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը. այս $500 հազ-ը կկազմի մրցանակի ընդհանուր գումարը, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս $50 հազ. կհատկացնի «Լույս» հիմնադրամը: