Սիրիահայ երեխաների հանգիստը կազմակերպելու համար հավելյալ 7,5 մլն է հատկացվել

Կառավարության՝ այսօր կայացած հերթական նիստին, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշվել է Սիրիայի հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը մոտ 7,5 մլն դրամ հատկացնել, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ ընդունած որոշմամբ գործադիրը 400 երեխայի հանգիստը կազմակերպելու համար տրամադրել էր ավելի քան 19,5 մլն դրամ։ Սակայն մեր երկիր էր ժամանել 426 երեխա, ինչպես նաև 148 երեխա նախատեսված 14-ի փոխարեն մնացել է 20 օր։ Հարցը լուծվել է լրացուցիչ միջոցների հատկացմամբ։

Մեկնաբանել