Կիրա Նայթլին հեռանում է կինոյից

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղ Կիրա Նայթլին մտադիր է թողնել կինոն հանուն ընտանեկան կյանքի: Վերջերս լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է հոլիվուդյան աստղի և երաժիշտ Ջեյմս Ռայթոնի ամուսնության լուրը:

Չնայած Նայթլիի և Ռայթոնի հարսանեկան արարողության օրը պաշտոնապես չի հայտարարվել՝ դերասանուհին արդեն որոշել է դիմել կտրուկ քայլի և հանուն ընտանիքի թողնել կինեմատոգրաֆը: Հարսանիքը կկայանա Ֆրանսիայում, որից հետո Կիրան պատրաստվում է օրինակելի կին և մայր դառնալ: Դերասանուհու կարծիքով՝ «ամուսնական կյանքն ու կարիերան անհամատեղելի են»:

Մայիսի վերջին Կիրան հայտարարել էր. «Ես կարող եմ հաստատել, որ Կիրա Նայթլին նշանադրվել է Ջեյմս Ռայթոնի հետ»: Զույգը հանդիպում է շուրջ մեկ տարի և ձգտում է հեռու մնալ լրագրողներից, իսկ թերթերում երբեմն հայտնվող նկարները պապարացիների «հաջող» աշխատանքի արդյունք են: