Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի թագուհու բացառիկ լուսանկարների ժողովածուն

Էլիզաբեթ Ալեքսանդրա Մարիան Մեծ Բրիտանիայում թագավորում է 1953թ-ից:

60-ամյա հոբելյանի առթիվ թագուհուն շնորհավորելու և նրա բազմաթիվ երկրպագուներին ուրախացնելու նպատակով բրիտանական Tashen հրատարակությունն այս տարվա նոյեմբերին կթողարկի Her Majesty, Queen Elizabeth II կենսագրական գիրքը: Մինչ այսօր չհրապարակված հարյուր բացառիկ լուսանկարները կպատմեն թագուհու անցած ուղու մասին: Էլիզաբեթի մանկությունը, նրա կյանքը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ամուսնությունը արքայազն Ֆիլիպի հետ, նրանց համատեղ շրջագայությունները, ծանոթությունը Մերլին Մոնրոյի, The Beatles խմբի և 20-րդ դարի այլ կուռքերի հետ․ Her Majesty, Queen Elizabeth II գիրքը պատմելու է այս բոլոր նշանակալի իրադարձությունների մասին:

Մեկնաբանել