Հալկի գինը բարձրացնելու համար նրան ընդգրկում են հավաքականի կազմում. Ռոմարիո

Նախկինում լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն քննադատել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային և թիմի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսին: Նախկին հարձակվողը հայտարարել է, որ հավաքականի կազմը որոշվում է ֆուտբոլիստների գինը բարձրացնելու նպատակով: Դրա օրինակներից մեկը Ռոմարիոն համարում է Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում Հալկին ընդգրկելը:

«Բրազիլիան արժանի չէ այս ամենին: Հուսով եմ՝ սպորտի նախարարը վերջ կդնի սրան: Հալկին Բրազիլիայի հավաքականի կազմում ընդգրկում էին նրա գինը բարձրացնելու համար: Վստահ եմ՝ «Կորինտիանսի» դարպասապահը մի քանի խաղ հետո կվաճառվի, եթե դա դեռ տեղի չի ունեցել», – Ռոմարիոյի խոսքերը մեջբերում է Insidefootball-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com