Դինքի մրցանակի համար կպայքարեն արդար և ազատ աշխարհի համար պայքարող անհատները

Սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը, համանուն հիմնադրամը միջազգային մրցանակներ կշնորհի արդար և ազատ աշխարհի համար պայքարող, կարծրատիպեր կոտրող, անհատական զոհաբերությունների պատրաստ, հասարակությանը ոգեշնչող անհատներին:

Հրանտ Դինքի անվան միջազգային ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում է 2009թ. ի վեր:

2011թ. Դինքի անվան մրցանակի են արժանացել կանանց իրավունքերի պաշտպան մեքսիկուհի Լետիսա Քաչոն և թուրքական Taraf օրաթերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը: Մրցանակը ստանալուց հետո թուրք խմբագրապետը հայտարարել էր, թե Դինքի անվան մրցանակն իր համար պարտավորեցնող է, քանի որ Հրանտ Դինքը արդարության և ազատության խորհրդանիշ է դարձել:

Մրցանակաբաշխությանը ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել hrantdink.org և hrantdinkaward.org կայքերում երեք լեզուներով՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն:

Մեկնաբանել